Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Հայ-թուրքական դիմակայության մեջ հայերիս ժամանակավոր անհաջողությունների անատոմիան

Հայ-թուրքական դիմակայության մեջ հայերիս ժամանակավոր անհաջողությունների անատոմիան
25.01.2026 | 11:54

Հ1-ի եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ոչ պակաս կարևոր էր դրան նախորդած կարճլիկ տեսանյութը վերջինիս և դե-ֆակտո իշխանությունների քարոզչի մասնակցությամբ։ Այդ տեսանյութում հավաքական տեսքով խտացած էր հայ-թուրքական դիմակայության մեջ հայերիս ժամանակավոր անհաջողությունների անատոմիան։

Եթե չեք դիտել, համառոտ ներկայացնեմ։ Ն․ Կարապետյանը հարգալից, «պարոն» դիմելաձևով հարցնում է դիմացինին, թե ինչու է վերջինս Ֆեյսբուքում արգելափակել Ն․ Կարապետյանի էջի հետևորդներից մեկին։ Զրուցակիցը չոր ու ցամաք պատասխանում է, որ չի հիշում և արգելափակումից չի հանելու։

Քաղաքական ինքնությունների այսօրինակ ասիմետրիայի մասին ես տարիներ շարունակ էլիտայի տեսության շրջանակներում դասավանդում եմ մեր Հայկական համալսարանում։ Այդ դասախոսությունները լսած ցանկացած ունկնդիր հեշտությամբ կնկատի, որ կողմերից մեկը մյուսին համարում է սոսկ այսպահային քաղաքական հակառակորդ, ում հետ, մրցելով հանդերձ, կարելի է նաև կատակաբանել, իսկ դիմացինը հավաքական մյուս կողմին ընկալում է որպես գոյաբանական թշնամի («կա՛մ մենք, կա՛մ դուք»), ում «արգելափակել է ու շարունակելու է արգելափակել»։

Ճիշտ նույն կերպ անցնող 40 տարիների ընթացքում թուրքերը հավատարիմ էին Հայաստանն ու հայերին ամբողջությամբ վերացնելու իրենց գործելաոճին, իսկ մենք՝ հայերս, սոսկ պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի՝ ևս մեկ միջազգային ճանաչման համար։ Ծիծաղելի կլիներ, եթե լացելու չլիներ։

Բոլշևիկներն օգտապաշտական առումով մի լավ կարգախոս ունեին, որն իրենց բերեց իշխանության՝ «հարստահարի՛ր քեզ հարստահարողին»։ Հավաքական առումով հայությունն այդպես էլ չսովորեց դեհումանիզացնել իրեն դեհումանիզացնողին, ինչի տխուր հետևանքը տեսնում ենք քարտեզի և անցնող 8 տարիների մեր քաղաքական պայքարի չհաջողվածության մեջ։ Ըստ այսմ՝ թեպետ գրառումս սկսվեց մասնավոր օրինակից, բայց ինչպես դժվար չեղավ հընթացս նկատել, վերաբերելի է հայոց հավաքական քաղաքական մտածողությանը։

Եվ ինչպես չհիշել այդ մտածողության սնանկությունը քննադատող անմահ Շահան Նաթալու խոսքերը․ «Եւ իսկապէս մեր շէյշխանէն չպարտուեցաւ թուրքի թնդանօթէն, այլ մեր լօզունգն էր, որ մահացուօրէն պարտուեցաւ թուրքի լօզունգէն։ «Մահ հայութեան»։ Ահա, թուրքին դրօշը հայ-թուրք կռիւներուն մէջ։ «Մահ սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռէժիմին»։ Ահա, հայի դրօշը»։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ

Լուսանկարում՝ Շահան Նաթալիի գերեզմանին, հունիսի 2, 2024 թ

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ